Ճանաչողական ուխտագնացություն դեպի Արցախ


Ճանաչողական ուխտագնացություն դեպի Արցախ

  • 01-07-2013 14:46:24   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հուլիսի 1-3-ն իրականացնում են «Այցելություն Արցախ» խորագրով ճանաչողական ուխտագնացությունը։ Այն մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր առիթ չեն ունեցել լինելու Արցախում, հնարավորություն է տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ Արցախի պատմամշակութային հուշարձաններին, լինել թանգարաններում: Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կհանդիպեն այդտեղ գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ուխտագնացությանը մասնակցում է բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 50 ուսանող։
 
  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ