Գերմանիան եւ Ֆրանսիան պահանջում են ԱՄՆ-ից դադարեցնել լրտեսությունը


Գերմանիան եւ Ֆրանսիան պահանջում են ԱՄՆ-ից դադարեցնել լրտեսությունը

  • 02-07-2013 07:12:38   |   |  Քաղաքական

Էդվարդ Սնոուդենի հայտարարություններից հետո, համաձայն որոնց Վաշինգտոնը գաղտնալսում է եվրոպական չինովնիկների հեռախոսային խոսակցությունները, Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ չի հանդուրժի նման բան։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է սառեցնել առեւտրի տրանսատլանտյան ազատ գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։ "Մենք չենք կարող հանդուրժել նման պահվածք։  Ոչ մի բանակցություն առեւտրի ազատ գոտու մասին, մինչեւ մենք չստանանք երաշխիքներ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ամբողջ Եվրամիության համար։ Ահաբեկչության դեմ պայքարը կարեւոր է, սակայն ես չեմ կարծում, որ նման վտանգը գալիս է ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններից",- ասել է Օլանդը։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play