Հայտնաբերվել է Այլցգեյմեր հիվանդության դեմ դեղամիջոց
02-07-2013 09:03:55 | | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակը ստուգող մարմնի կողմից հավանություն է ստացել Այլցգեյմեր հիվանդության դեմ պայքարում դրական ազդեցություն ունեցող Էսկելոն սպեղանին։ Այն մշակվել է Novartis Pharmaceuticals ընկերության կողմից։ Դեղի 13,3 միլիգրամ կամ 4,6 միլիգրամ չափաբաժինը օգտագործվում է 24 ժամվա ընթացքում։ Բուժման 24-րդ շաբաթում հիվանդների մոտ իրավիճակի որոշ փոփոխություն է նկատվում։
Նշենք, որ Այլցգեյմեր հիվանդությունը, որի ժամանակ տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի խանգարում՝ հիշողության եւ մտավոր կարողությունների՝ հիշողություն, խոսք եւ այլն, կորուստ, համարվում է գրեթե չբուժվող։