Բակո Սահակյանը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին


Բակո Սահակյանը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին

  • 02-07-2013 16:41:17   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ կապիտալ շինարարության ոլորտը մեր տնտեսության ամենամեծ հատվածներից է եւ հանդիսանում է նրա շարժիչ ուժերից  մեկը: Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարի բնութագրմամբ, անհրաժեշտ է ավելի խստապահանջ մոտեցում ցուցաբերել կատարվող աշխատանքների որակի, ժամանակացույցի եւ աշխատավարձերի վճարման ժամկետների պահպանմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գործընթացը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, առաջատար շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն