«Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան՝ Ստեփանակերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան՝ Ստեփանակերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-07-2013 17:09:05   |   |  Քաղաքական



Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան: Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի և այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա:
Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ "Ты кто такой? Давай, до свидания" տեսանյութը:
 
«Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» 
ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոն
Ստեփանակերտ, 8 հուլիսի 2013թ.
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play