Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Իզոլյուքս Կորսան» ընկերության նորանշանակ տնօրենին


Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Իզոլյուքս Կորսան» ընկերության նորանշանակ տնօրենին

  • 11-07-2013 18:09:08   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «ԻզոլյուքսԿորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Խուան Մանուել Մորալեսի գլխավորությամբ, ով այդ պաշտոնում փոխարինում է Ռամոն Աիգեին։
«Իզուլյուքս կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2-ով նախատեսված շինարարարական աշխատանքները:
Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ հստակ խնդիր դրեց՝ աշխատանքներն արագ և որակով կազմակերպելու, թերությունները վերացնելու համար:
«Մենք պահանջելու ենք 100 տոկոսանոց որակ և սահմանված ժամկետներում աշխատանքների բարեհաջող ավարտ: Թույլ չենք տա, որ խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող պետական այս ծրագիրը վտանգի ենթարկվի»,-ընդգծեց նախարարը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գագիկ Բեգլարյանը ցանկություն հայտնեց Հայաստանում հանդիպել «Իզուլյուքս կորսան» ընկերության գլխավոր տնօրենին՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծումները տեղում քննարկելու, ինչպես նաև հիմնական պատասխանատու անձ սահմանելու նպատակով:
Հանդիպմանը Խուան Մանուել Մորալեսը նախարարին ներկայացրեց շինարարական աշխատանքների ներկայիս ընթացքը: Նա նշեց, որ երկրորդ հատվածում կատարվում են հողի տեղափոխման աշխատանքներ, իսկ երրորդ հատվածում՝ բետոնհանգույցը և բետոնփռիչը պատրաստ են` առաջիկա օրերին կատարելու բետոնը փռելու վերջին փորձը:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն