Կմեկնարկի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը


Կմեկնարկի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը

  • 18-07-2013 12:10:17   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ավագ դպրոցների աշակերտական ինքնավարության գործադիր մարմնի ներկայացուցիչների համար նախատեսում է ՙԵրիտասարդ առաջնորդների ամառային դպրոց՚ ծրագիրը։ Այն կմեկնարկի հուլիսի 19-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։ 
Եռօրյա դասընթացների շրջանակներում տարբեր ոլորտների մասնագետներ դասախոսությունների ու քննարկումների միջոցով ավագ դպրոցների սաներին կփոխանցեն առավել արդյունավետ կառավարմանը նպաստող հմտություններ։ Ծրագրին կմասնակցեն նաև ավագ դպրոցների մանկավարժներ, տնօրեններ, ում համար նույնպես կկազմակերպվեն դասախոսություններ։ Վերջիններիս հետ կքննարկվեն առաջնորդական կարողություններ ունեցող երիտասարդների հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ մանկավարժների դերը դրանց զարգացման գործում։ 
ՙԵրիտասարդ առաջնորդների ամառային դպրոց՚ ծրագիրը միտված է ավագ դպրոցների աշակերտական ինքնավար մարմինների, աշակերտական խորհուրդների անդամների առաջնորդական ունակությունների կատարելագործմանը։ Ծրագիրը կուղեկցվի նաև մարզական և մշակութային միջոցառումներով։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play