Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր


Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր

  • 18-07-2013 16:10:58   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սեւակ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։ 
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն