Այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու.Տարոն Մարգարյան


Այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու.Տարոն Մարգարյան

  • 24-07-2013 18:16:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավարի հետ
 
Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատայի հանդիպման ժամանակ: 
Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է Երևանի և ֆրանսիական մի շարք քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:
Կողմերն առանձնակի կարևորել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի  իրականացումը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,  որ հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play