Շարժական ինտերնետը շքեղությունից վերածվել է անհրաժեշտության


Շարժական ինտերնետը շքեղությունից վերածվել է անհրաժեշտության

  • 01-08-2013 13:58:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Orange-ն այսօր ներկայացրեց ինտերնետի նոր առաջարկ ամառային երկար օրերն ինտերնետում անցկացնողների համար, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Orange Ինտերնետին 12 ամսով՝ ընդամենը 5000 կամ 10 000 դրամ ամսավճարի դիմաց ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ընդ որում, 10 000 դրամ ամսավճարով սակագնային պլանի բաժանորդներն այս առաջարկի հետ մեկտեղ կարող են ձեռք բերել նաև մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմը կամ մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi սարքն ընդամենը 1 դրամով, իսկ 5000 դրամ ամսավճարով սակագնային պլանի բաժանորդները կարող են ձեռք բերել մինչև 14.4 արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմը մեկ դրամով:
 
«Այսօր շարժական ինտերնետը շքեղությունից վերածվել է անհրաժեշտության: Հետզհետե մեծանում է շարժական ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում, որոնք ցանկանում են ունենալ ավելի ու ավելի շատ ինտերնետ, քանի որ մարդիկ սկսել են օգտագործել ինտերնետը ոչ միայն հաղորդակցվելու, այլ նաև տարբեր տեսակի բովանդակություն գտնելու, ժամանցի, ուսման համար: Այս առաջարկով մենք նպատակ ունենք ամբողջությամբ բավարարել Հայաստանյան սպառողների ակնկալիքներն ու պահանջները, այն է`անհոգ օգտվել ինտերնետից՝ առանց մեգաբայթերի մասին մտածելու», ասաց Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
 
Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play