Դասերը սկսելուն պես պետք է մեկնարկ տալ դասադուլների.Արթուր Հայրապետյան


Դասերը սկսելուն պես պետք է մեկնարկ տալ դասադուլների.Արթուր Հայրապետյան

  • 08-08-2013 14:23:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կառավարության առջև այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով Կառավարությունից կասեցնել ուսման վարձերի թանկացումը:

Մարիամ Հայրապետյանը, ում թոռնիկը նոր է վերադարձել բանակից, պաստառը ձեռքին կանգնել էր Կառավարության առջև և բողոքում էր, որ իր թոռը, որը պետք է ուսանող լիներ, ուսման վարձի բարձրացման պատճառով չի ընդունվել բուհ, և ինքը պայքարում է իր թոռի համար:

«Արդեն կոմունալ վճարները թանկացան, ուսման վարձերն էլ թանկացան, մենք ուղղակի չկարողացանք ռիսկի դիմել և երեխային ուղարկել որևէ տեղ սովորելու, որպեսզի նա տրավմայի չենթարկվի, եթե չկարողանանք վարձը վճարել:

Նա հաստատ կընդունվեր, բայց մենք վարձը չէինք կարողանա տալ»,- ասել է տիկին Մարիամը:

Իսկ այն պնդումները, թե եթե դասախոսները բարձր աշխատավարձ ստանան, ապա ուսման որակը կբարձրանա, տիկին Մարիամը անբարոյական է համարում, որովհետև նրա խոսքով, եթե դասախոսը ունի կոնկրետ գիտելիքներ, ի՞նչ է նշանակում` ուսման վարձը բարձրացնել, որ որակը բարձրանա:

«Իսկ կոռուպցիոն ռիսկերը բնականաբար չեն նվազի, եթե դասախոսների աշխատավարձերը բարձրանան»,- ասել է Մարիամ Հայրապետյանը:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Արթուր Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուսման վարձերի բարձրացումը կրթության նախարար Արմեն Աշոտյանըբացատրում է նրանով, որ ռեկտորների խորհուրդն է դա որոշել, այդ պատճառով էլ նախարարությունը ձեռնպահ է մնում:

«Մեր պահանջն է, որ հենց պարոն Աշոտյանը իջներ ցած և բացատրություն տար, իսկ եթե նա բացատրություն տալիս է՝ մեղքը գցելով ռեկտորների վրա, թող իջնի և մեր հետ փորձի պայքարել դրա դեմ, որովհետև յուրաքանչյուր ծնողի, յուրաքանչյուր ուսանողի գրպանն է մտնում առաջին հերթին:

Հարցը այստեղ որակյալ կրթության մասին չի, երեկ ԵՊՀ ռեկտորը բացատրում էր ու խոսում զարգացած երկրներն այսպես են, այնպես են. մենք զարգացած երկրներից բավականին հեռու ենք, որովհետև զարգացած երկրներում, եթե մարդկանց աշխատավարձը համեմատում ենք մեր աշխատավարձի հետ, ուղղակի ծիծաղելի թվեր են կազմում: Համարելով, որ մենք զարգացած երկիր ենք և կարելի է ուսանողների ուսման վարձը երկու հարյուր հազարով ավելացնել, ես ուրիշ բացատրություն չունեմ, քան համարել, որ այդ Կառավարությունը ևս մեկ անգամ փորձում է հայ քաղաքացուց գանձել և թալանել, ուրիշ բան չկա»,- ասել է Արթուր Հայրապետյանը:

Նա տեղեկացրել է, որ դասերը սկսելուն պես պետք է մեկնարկ տալ դասադուլների, որովհետև դասադուլների միջոցով են հնարավոր համարում, որ ինչ-որ բանի կհասնեն,-գերում է galatv.am-ը:

Լիլիթ Թադևոսյա

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play