ՀՀ ԿԳՆ նախարարը հավատարիմ է բաց քաղաքականության գործելաոճին


ՀՀ ԿԳՆ նախարարը հավատարիմ է բաց քաղաքականության գործելաոճին

  • 13-08-2013 18:41:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Մի խումբ երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԿԳՆ վարչական շենքի մոտ /Կառավարական 3-ր տուն/՝ բուհերի ուսման վարձավճարների խնդրի հետ կապված: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից՝ առանց ներկայացուցիչների թվի սահմանափակման, ԶԼՄ-ների մասնակցությամբ   նրանց առաջարկվել է բաց քննարկում կլոր սեղանի շուրջ՝ ՀՀ ԿԳՆ-ում: Երիտասարդները  ընդունել են նախարարի առաջարկը և բարձրացել  նախարարության նիստերի դահլիճ: Նշելով, որ ողջունում է երիտասարդների ակտիվությունն ու նախաձե ռնողականությունը` նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին և շեշտել, որ ինքը կողմնակից  է բաց, հրապարակային քաղաքականության` ի շահ խնդիրների լուծման:  "Շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը, կարծում եմ, որ առաջնայինը ոչ թե հանդիպման վայրն է, այլ բուն խնդիրը, որը ձեզ մտահոգում է: Եթե կան կրթական ոլորտին վերաբերող խնդիրներ, ապա դրանց քննարկման լավագույն վայրը հարկատուների միջոցներով աշխատող պետական կառույցն է` ԿԳՆ-ն: Պատրաստ եմ լսել ձեր բոլոր առաջարկությունները",- դիմելով երիտասարդներին` ասել է Ա. Աշոտյանը:
Սակայն  երիտասարդները ՀՀ ԿԳ նախարարին բուհերի վարձավճարների բարձրացման խնդրին վերաբերող  հստակ պահանջներ և առաջարկություններ չեն ներկայացրել,  հայտարարել են, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրենց հիմնական պահանջները ներկայացնել ԿԳՆ նիստերի դահլիճում և պահանջում են, որպեսզի նախարար Ա. Աշոտյանը   հանդիպման գնա շենքից դուրս, երիտասարդները հեռացել են դահլիճից: 
Այնուհևտև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է լրագրողների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բուհերում վարձավճարների բարձրացման խնդրի շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող բուհերից վարձավճարները բարձրացվել են 5 բուհերում: Վարձավճարներ սահմանելը բուհերի ինքնավարության շրջանակում է, այդ որոշումը կայացվել է բուհերի կողմից` հաշվի առնելով ժամանակակից նորմերով նախատեսված որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու պահանջը: "Բուհերի վարձավճարների բարձրացման խնդիրը առաջ էր եկել դեռ 4-5 տարի առաջ, ինչը մեր կողմից մշտապես կանխվել է: Սակայն կան բուհեր, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, այդ թվում նաև ՀՀ ԿԳ նախարարը, կարող է կողմ լինել վարձավճարների թանկացմանը, սակայն կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել: Ես կարծում եմ, որ բուհերը պետք  է առավելագույնս  թափանցիկ, հաշվետվողական լինեն իրենց բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: Ես կողմնակից եմ, որ  ուսանողները հստակ պահանջ դնեն և իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Ուսանողների թվաքանակի նվազումն ու պրոֆեսորադաս ախոսական ու տեխնիակական աշխատակազմի ներկայիս քանակը,  ինչպես նաև տեխնիկական վերազինման պահանջը տևական ժամանակ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ շատ բուհեր այսօր  զարգացման համար ֆինանսական հնարավորություն չունեն: Այս իմաստով, ցավոք  վարձավճարների բարձրացումը մի շարք բուհերում դարձել էր անխուսափելի",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը`   հավելելով, որ պետությունը մտադիր է վերահսկել  և բուհերի ինքնավարության որոշակի սահմանափակում մտցնել` առաջիկյում ընդունեկլով օրենք, ինչն  հնարավորություն կընձեեռի սահմանել բուհերի վարձավճարն երի վերին շեմ: Ըստ Ա. Աշոտյանի` վարձավճարները պետք է տարբերակված լինեն ըստ կրթական աստիճանների ու որակի: "Այսինքն` ուսման վարձը չի կարող նույնը լինել բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական  աստիճաններում: Այս սկզբունքը պահպանվել է: Ինչ վերաբերում է որակին, ապա դրա չափման գործիքը միջազգային հավատարմագրումն է: Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է` այն բուհերը որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում, իրավունք կստանան սահմանել ավելի բարձր վարձ, իսկ այն բուհերը, որոնք կունենան տեղական հավատարմագրում՝ իրավունք կունենան սահմանել մեկ այլ վարձ: Չհավատարմագրված բուհերը ավելի ցածր վարձաճարով կառաջնորդվեն: Զուգահեռաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք սոցիալական քաղաքականությանն ու կրթության մատչելությանը: Այս ուղղությամբ հստակ քայլեր արվել են` սեպտեմբերի 1-ից "Փարոս" համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե սովորում են լավ, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Սա մոտավորապես կվերաբերի շուրջ 2500 ուսանողի",- նշել է նախարարը և հավելել, որ ընդլայնվել է նաև բանակից զորացրվածների կրթության իրավունքը` ավելացնելով պետպատվերի տեղերը: Նախարարի խոսքով մշա կման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում  են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: "Մենք ուսանողների համար  ամբողջությամբ վերանայելու ենք սոցիալական քաղաքականությունը` սահմանելով հստակ կանոններ",- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը: Գալիք տարի արդեն նախատեսվում  է ավելացնել պետպատվեր տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը տեղեկացրել է նաև, որ  այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիակական և գյուղատնտեսական  մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք լրացուցիչ հատկացվել են ավեստի բուհերին: "Փաստորեն մի կողմից մենք ունենք կրթության մատչելիության խնդիր, մյուս կողմից` պետպատվերով թափուր տեղեր: Օրինակ` Ագրարային համալսարանում պետպատվերով 60 տեղ թափուր էր մնացել: Սա նշանակում է, որ վճարունակության խնդիր ունեցող դիմորդները չեն փորձում հարմարվել կրթական շուկայի պահանջներին: Մենք ունենք մասնագիտությունների ընտրության շեղում` բոլորն ուզում են տնտե սագետ կամ իրավաբան դառնալ, սակայն դրանք պետության համար գերակա ոլորտներ չեն: Խնդիրները պետք է դիտարկել համալիր, որ թե հատվածական:",- պարզաբանել է Ա. Աշոտյանը` ավելացնելով, որ բուհերը երբեմն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից ստացված գումարներով ստիպված են լինում համեմատաբար քիչ պահանջված, սակայն պետության համար կարևոր նշանակությամբ մասնագետներ պատրաստել:  Ամփոփելով, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ պետության համար գերակա  սկզբունք է՝ անել հնարավոր ամնե ինչ, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձավճարի պատճառով դուրս չմնա բուհից: Նախորդ տարվա վիճակագրական տվյալներով բուհերից դուրս են մնացել 3000 ուսանող, որոնցից վարձավճարը չվճարելու պատճառով ընդամնեը 100-ը, իսկ մնացածն  ակադեմիական առաջադիմությամբ պայմանավորված: 
ՀՀ ԿԳՆ նախարարը  մեկ անգամ  ևս շեշտել է, որ  հավատարիմ է մնում  բաց քաղաքականության գործելաոճին և ողջունում է երիտասարդների, հատկապես ուսանողների  ակտիվությունը` կարևորելով խնդիրների լուծումը: "Ուսման վարձերի բարձրացման հետ կապված ես ստացել եմ նաև գրավար նամակներ ուսխորհուրդներից, հանրային խորհրդից ու երիտասարդների այլ խմբերից: Մենք  բաց ենք ցանկացած առաջարկության և բաց քննարկման համար",- եզրափակել է Ա. Աշոտյանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play