Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան
30-08-2013 08:40:34 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. "ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանել վարձավճարի չափով:
Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են":