Microsoft ձեռք է բերում Nokia-ի բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը 5,44 մլրդ եվրոյով


Microsoft ձեռք է բերում Nokia-ի բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը 5,44 մլրդ եվրոյով

  • 03-09-2013 10:20:33   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Nokia-ն կվաճառի իր բջջային հեռախոսների եւ սմարտ-սարքավորումների արտադրության ստորաբաժանումը: Գործարքը կավարտվի 2014 թ. առաջին եռամսյակում, որից հետո ընկերության 32 հազար աշխատող կտեղափոխվի 
Microsoft.
Ֆիննական Nokia-ն, որը հեռախոսների խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում,  Microsoft-ին  բջջային հեռախոսների արտադրության եւ սպասարկման՝  Devices & Services ստորաբաժանումը վաճառում է   5,44 մլրդ եվրոյով:
Microsoft-ի սեփականությունն են դառնալու նաեւ վաճառքի եւ մարքեթինգի, դիզայնի եւ եւս երկու բաժիններ:
 
 
"Գործարքի ավարտից հետո մենք ակնկալում ենք Nokia-ում ֆինանսական վիճակի բարելավում, ինչպես նաեւ ընկերության եկամտաբերության ավելացում",- ասել է Nokia-ի ֆինանսական տնօրեն Տիմո Իհամուոտիլան (Timo Ihamuotila).
 
 
Nokia-ում աշխատում է ավելի քան 123 հազ. մարդ: Ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի 160 երկրներում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play