Ընդդեմ «Ժամանակ» թերթի Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների հայցի քննությունը հայցվորների բացակայության պատճառով չկայացավ <br />


Ընդդեմ «Ժամանակ» թերթի Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների հայցի քննությունը հայցվորների բացակայության պատճառով չկայացավ

  • 20-01-2011 15:02:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չկայացավ Հայաստանի նախկին նախագահի որդու եւ կնոջ` Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների, հայցի քննությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` հայցվորների եւ նրանց ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանի բացակայության պատճառով: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 1-ը: Ըստ հայցվորների, «Ժամանակ» օրաթերթը արատավորել է հայցվորների պատիվըն եւ բարի համբավը: Նրանք պահանջում են հերքում տպագրել եւ պատասխանողից բռնագանձել վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված 6 մլն ՀՀ դրամի չափով վնասը:
Նոյյան տապան  -   Հասարակություն