Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ռուսաստանյան շուկայում


Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ռուսաստանյան շուկայում

  • 12-09-2013 15:54:55   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի ու Արմենիա Մարիոթ հյուրանոցի աջակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում են գտնվում ռուսական 9 հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Հրավիրյալների թվում են «ELLE», «Top Beauty», «The Good Housekeeping», «Aeroflot  Premium», «Aeroflot», «In Style», «World of Impressions» ամսագրերի, «RATA-News» էլեկտրոնային օրաթերթի և «Komsomolskaya Pravda» թերթի «kp.ru» կայքի լրագրողները: 
 
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում և խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
 
Ճամփորդության ընթացքում լրագրողները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրերը, կծանոթանան պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությանը, ազգային ավանդույթներին և ժամանակակից կյանքին:
 
Այցի արդյունքում նշված ԶԼՄ-ներում կհրապարակվեն հոդվածներ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև երկրի տեսարժան վայրերը ներկայացնող լուսանկարների շարք:
 
Սույն նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է:
 
 
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play