Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
19-01-2011 14:51:49 | Հայաստան | Հայտարարություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը:
Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի <<Հանրա-կրթա-կան ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով>> նախատեսված վերա-պատ--րաստման դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարի անունով / Ձեւ-2/.
- վկայական վերա-պատ--րաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
- աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ պատճենը կամ քաղվածքը.
- անձնագրի պատճենը,
- 3x4 չափսի մեկ լուսանկար:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2011թ. հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ, ժամը` 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/: