<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները


<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները

  • 11-10-2013 17:45:20   | Հայաստան  |  Մշակույթ

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: 


Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի: 



Բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում ն՜ որ տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված  համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մշակույթի օջախների սաները, երգիչ-երգչուհիներ, ազգագրական, ժողովրդական ու էստրադային, ինչպես նաև պարային համույթներ ինքնատիպ կատարումներով շնորհավորում են մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը: 


 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play