Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի մի շարք շենքերի և Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Համակցված կերերի գործարանի ջրամատակարարումը


Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի մի շարք շենքերի և Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Համակցված կերերի գործարանի ջրամատակարարումը

  • 14-10-2013 13:35:10   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի հայտնաբերման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների և Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրություների ջրամատակարարումը:
Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Համակցված կերերի գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
«Երևան Ջուր» ՓԲԸ
 
14.10.2013թ.
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն