Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանն ամփոփել է <<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումները


Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանն ամփոփել է <<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումները

  • 22-10-2013 20:39:29   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի 2795-րդ տարեդարձին նվիրված` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում համերգային մեծ ծրագրերով ամփոփվել են <<էրեբունի-Երևան 2795>> տոնական միջոցառումները: 


Շենգավիթցիների հետ Երևանի օրվա կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Միջոցառմանը մասնակցել են հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ, ազգագրական երգի-պարի համույթներ: 


Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ինչպես Երևանի մասին երգեր, այնպես էլ ժողովրդական ու էստրադային հիթեր:


Միջոցառումը եզրափակվել է տոնական հրավառությամբ:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play