Աշնանը նվիրված միջոցառումներ՝ Շենգավիթ վարչական շրջանում


Աշնանը նվիրված միջոցառումներ՝ Շենգավիթ վարչական շրջանում

  • 06-11-2013 15:42:35   | Հայաստան  |  Մշակույթ
Աշնանը նվիրված միջոցառումներ կազմակերպվում են Շենգավիթ վարչական շրջանի գրեթե բոլոր կրթամշակութային հիմնարկներում: 


Իսկ ահա, շրջանի հ. 5 մշակույթի կենտրոնում <<Ոսկե աշունը>> նշվեց բավականին ինքնատիպ ու հետաքրքիր միջոցառմամբ: Բակի մի անկյունը ձևավորվել էր երփներանգ, ոսկեդեղին տերևներով, որն անչափ ներդաշնակ ու համահունչ էր աշնանային տրամադրություններին: 


Իսկ գեղարվեստական խմբերի երգն ու պար, անհատ կատարողների ելույթները բերքառատ աշնան գովք էին և արտահայտում էին վաստակած, աշխատավոր մարդու հրճվանքն ու ուրախությունը: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  միջոցառման ամենատպավորիչ մասը, թերևս, կենտրոնի <<Տրուբադուր>> թատերական խմբակի` Հովհ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով բեմադրված <<Թումանյան.am>> ներկայացումն էր, որը վերջերս արժանացել էր <<Նռան հատիկ>> փառատոնի շնորհակալագրին և ստացել <<Թռիչք>> արձանիկ-մրցանակ:


 
Նոյյան տապան  -   Մշակույթ