«Սիրո կամուրջ» նոր հայկական մյուզիքլի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է


«Սիրո կամուրջ» նոր հայկական մյուզիքլի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

  • 13-11-2013 16:45:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Սիրո կամուրջ»-ը Հայաստանում մյուզիքլը` թատերական արվեստի յուրահատուկ այս ճյուղը, զարգացնելու փորձ է: Նախաձեռնողներն են` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է: Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ:
 
Նախագծի շուրջ միավորվել են ոչ միայն հատուկ քաստինգի միջոցով ընտրված երիտասարդ կատարողներ, այլև տաղանդավոր և պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբ: «Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը և Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին և Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը: Պարերի բեմադրման համար Երևան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր և պարուսույց Վալերի Արխիպովը:
 
Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվելու բացառապես կենդանի կատարմամբ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play