Ինժեներական կրթության հեռանկարները`Հայաստանի դպրոցներում


Ինժեներական կրթության հեռանկարները`Հայաստանի դպրոցներում

  • 21-11-2013 13:42:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով:

Կոնֆերանսի հիմնական նպատակնառկա ինժեներական ծրագրերը ներկայացնելն ու Հայաստանի դպրոցական ինժեներական կրթության կարևորության շուրջ հետաքրքրված բոլոր կողմերինհամախմբելն էր:

«Նման համախմբումնանհրաժեշտ է առկա մտավոր ներուժնօգտագործելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում:Այս հարցում մեզ կօգնի հատկապես ռոբոտաշինության զարգացումը, որն էլ կհանդիսանամեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկը»,-նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները մնայուն են: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու մեր ձգտումը կարևոր առաքելություն ունի: Այն ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում կմեծացնի բացահայտելու և նորը ստեղծելու ձգտումը: Այս ամենին հասնելու համար, հարկավոր է ապահովել զարգացած ինժեներական մտքով սերունդների հերթափոխ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է«Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված`ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցականհայեցակարգը,ամփոփվել էկրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը:Ցուցադրվել են նաևԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում»  գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը:

Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինություննսկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում,խմբակավարներին տրամադրվել են ռոբոտկոնստրուկտորային կոմպլեկտներ:

Ծրագրի իրականացման նպատակով միայն 2013թ-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 30 միլիոն դրամ: 

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4Gցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play