Կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ ԱրմԹաբ պլանշետների համար (Տեսանյութ)


Կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ ԱրմԹաբ պլանշետների համար (Տեսանյութ)

  • 04-02-2014 18:32:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետ կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:  
Ներկայումս ԱրմԹաբ պլանշետների համար «Լոկատոր»-ը ստեղծում է նաև կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ նպատակ հետապնդելով բարձրացնել մեր հայրենիքի կրթական մակարդակը:  
«Շատերին հայտնի «Լոկատոր»-ի 3Դ Երևան նախագիծը, որը ԱՊՀ տարածքում անալոգ չունի իր գեղեցկությամբ և ճշգրտությամբ, իրականացրել են դպրոցականներ, որոնք իրենց գիտելիքները տվյալ բնագավառում ստացել են հենց համացանցից՝ ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։ Փաստորեն 5 դպրոցական կարողացել են իրենց գիտելիքներով հրաշալի մի նախագիծ իրականացնել, և եթե մենք ստեղծենք նոր ու հետաքրքիր կրթական հավելվածներ պլանշետների համար, որոնք ներդրվելու են դպրոցներում, ապա հիմք կդնենք մեր հայրենիքի փայլուն ապագային»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:  
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ «Լոկատոր» ընկերության գործունեության վերաբերյալ` 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play