«Նորավանք» ԳԿՀ-ի մասնակցությամբ պատրաստվել է ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող 3 զեկույց


«Նորավանք» ԳԿՀ-ի մասնակցությամբ պատրաստվել է ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող 3 զեկույց

  • 07-02-2014 18:37:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2013 թվականին «Նորավանք» ԳԿՀ-ի մասնակցությամբ պատրաստվել է ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող 3 զեկույց (տե՛ս Հավելված 1), գործընկերների հետ համատեղ կազմակերպվել են 5 միջազգային գիտաժողով և սեմինար (տե՛ս Հավելված 2)։ Հրատարակվել են 4 գիրք (տե՛ս Հավելված 3) և 24 ամսագիր՝ 12 համար «21-րդ ԴԱՐ» և 12 համար «Գլոբուս» (ընդհանուր առմամբ «Նորավանքը» հրատարակել է 49 գիրք, 251 ամսագիր և հատուկ թողարկում), հրապարակվել է 76 հոդված (տե՛ս Հավելված 4

Հիմնադրամի աշխատակիցները 26 զեկույցներով մասնակցել են 18 միջազգային և 6 հանրապետական գիտաժողովների (տե՛ս Հավելված 5)։ Կազմակերպվել և անցկացվել են հատուկ և գիտագործնական դասընթացներ (տե՛ս Հավելված 6)։ Հիմնադրամում կազմակերպվել է 7 սեմինար (տե՛ս Հավելված 7

«Նորավանքի» կայքի (ունի 2000 մշտական բաժանորդ) ընթերցումների թիվը հաշվետու տարում կազմել է ավելի քան 1,5 մլն, իսկ Google համակարգով «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի» որոնումը 3 լեզուներով տալիս է շուրջ 50. 000 հիշատակում։

Հիմնադրամի 4 աշխատակից պարգևատրվել է կառավարական մեդալներով և հուշամեդալով։

Հիմնադրամի աշխատակիցները տվել են տասնյակ հարցազրույցներ հայրենական և օտարերկրյա լրատվամիջոցներին։

Հիմնադրամը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների և կառույցների հետ՝

  • ՀՀ Սփյուռքի նախարարություն,
  • ՀՀ Պաշտպանության նախարարություն,
  • ՀՀ Ազգային ժողով,
  • «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ,
  • Аналитическая Ассоциация ОДКБ (Մոսկվա, ՌԴ),
  • European Geopօlitical Forum (Բրյուսել, Բելգիա),
  • Центр стратегических оценок и прогнозов (Մոսկվա, ՌԴ),
  • «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ,
  • «Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  • «Արևմտահայության համագումար» ՀԿ։


Հավելված 1

ՀԱՊԿ-ին և Մաքսային միությանը վերաբերող զեկույցներ

  1. Публичный доклад Аналитической Ассоциации ОДКБ "Организация договора о коллективной безопасности и безопасность Евразии'', Москва, 2013.
  2. Социологическое исследование «Отношение армянского общества к евразийской и европейской интеграции», 5-11 октября, 2013г., Ереван.
  3. Армения и Таможенный союз: оценка экономического эффекта интеграции, Санкт-Петербург, Доклад N 20, 2013.



Հավելված 2

Միջազգային գիտաժողովներ և սեմինարներ

  1. Թուրքիայում հայերից բռնագրավված գույքին և մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում թուրքական մտավորականության ներկայացուցիչների հետ, ապրիլի 27-28, 2013։
  2. ՀԱՊԿ-ը և Կովկասի անվտանգությունը, հունիսի 26, 2013, Երևան, «Նորավանք» ԳԿՀ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Ն. Բորդյուժայի և ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող Ի.Ն. Պանարինի մասնակցությամբ)։
  3. ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը, հոկտեմբերի 23-25, 2013, Երևան, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի հետ համատեղ։
  4. ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները, նոյեմբերի 19, 2013, Երևան, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի, ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի հետ համատեղ։
  5. Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում, դեկտեմբերի 18-20, 2013, Երևան, «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի (Ռուսաստան) հետ համատեղ։


Հավելված 3

Հրատարակված գրքեր

  1. Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում, հեղինակային խմբի ղեկավար՝ Գագիկ Հարությունյան, Երևան, 2013։
  2. Արա Մարջանյան, Ադրբեջանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը, Երևան, 2013։
  3. Հարությունյան Գ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ, Երևան, 2013։
  4. Հովհաննես Զատիկյան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կեսին, Երևան, 2013։
  5.  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն