Հնդկաստանը կմասնակցի Օլիմպիական խաղերին


Հնդկաստանը կմասնակցի Օլիմպիական խաղերին

  • 11-02-2014 16:17:33   | Ռուսաստան  |  Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլատրել է Հնդկաստանին մասնակցել Օլիմպիական խաղերին:
 
2012 թվականի դեկտեմբերին Հնդկաստանը զրկվել էր Օլիմպիադաներին մասնակցելու իրավունքից, երբ կասկածներ էին հայտնվել, որ երկրի իշխանությունները ճնշումներ են գործադրել Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահի ընտրությունների ընթացքում:
 
Երկու օր առաջ Հնդկաստանի ԱՕԿ-ը նոր նախագահ է ընտրել, ինչին էլ հետևել է ՄՕԿ-ի որոշումը պատժամիջոցները վերացնելու մասին:
 
Սոչիի Օլիմպիադային երեք հնդիկ մարզիկ է մասնակցում: Մինչ այժմ կիրառված պատժամիջոցների պատճառով նրանք հանդես էին գալիս ՄՕԿ-ի դրոշով, այժմ մարզիկները  կշարունակեն իրենց ելույթները արդեն Հնդկաստանի ազգային դրոշի ներքո:
 
«Ազատություն» ՌԿ-ն հայտնում է,որ սա առաջին դեպքն է Oլիմպիական խաղերի պատմության ընթացքում, երբ մարզիկները Օլիմպիադայի բացմանը և փակմանը հանդես կգան տարբեր դրոշների տակ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play