Պարգևներ՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ
14-02-2014 17:32:55 | | Մամլո հաղորդագրություն
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ` Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրվել են՝
<<Երախտագիտություն>> մեդալով ՝
Բորիս Առուշանյանը
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Մանվել Բադալյանը
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
<<Մխիթար Գոշ>> մեդալով՝
Վալերի Աթաջանյանը
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Սրբուհի Արզումանյանը
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ,
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խոհրդի անդամ 2004-2008 թթ.:
Նախագահն ստորագրել է նաեւ կարգադրություն՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ԼՂՀ քաղծառայության խորհրդի մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: