ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն խրախուսում են պատանիների՝ բնության հետ ներդաշնակ ապրելու ջանքերը


ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն խրախուսում են պատանիների՝ բնության հետ ներդաշնակ ապրելու ջանքերը

  • 01-03-2014 17:24:47   | Հայաստան  |  Հասարակություն
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ամփոփել են 2013-ի հոկտեմբերին կայացած 6-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 4-րդ Դիմակահանդես-շքերթի արդյունքները:
 
Հիշեցնենք, որ 6-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի հարյուրավոր երեխաներ: 
 
Այս տարի ևս հաղթողներին մրցանակներ էին տրամադրել նախագծի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես նաև այլ կազմակերպություններ: Լավագույն 17 աշխատանքների հեղինակները ստացել են բազմաթիվ նվերներ` տեսախցիկ, նոութբուք, խաղալիքներ, դրամական մրցանակներ և այլն:
 
Ողջույնի խոսքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր (FPWC) Ռուբեն Խաչատրյանը համառոտ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը` մանրամասնելով մրցույթների ամփոփումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնեց մրցանակները` կարևորելով երիտասարդների դերը բնապահպանության գործում:
 
«Այս երեխաների ամենամեծ հաղթանակը մարդկությանն ուղղված կոչն է` սիրել բնությունը, չլինել անտարբեր, չլինել անպատասխանատու, բնության հետ ապրել ներդաշնակության մեջ, մերժել սպառողական մոտեցումը, չոչնչացնել մոլորակի էկոհամակարգը: Ուրախ եմ, որ երիտասարդ սերնդի մոտ արդեն կա այս մոտեցումը: Այն այսօր արտահայտվել է նկարներում, իսկ վաղը կարտահայտվի առօրյա վարքագծում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Այս տարի ժյուրիի կազմում էին ՀՀ-ում Գերմանիայի դաշնության դեսպանի տիկին` Քրիստին Մորելը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը և նկարչուհի Մարի Ադամյանը: 
 
Հիշեցնենք, որ մրցույթի համար առաջարկվել էր երեք թեմա`
«Հայաստանի գետերն ու լճերը»
«Ես հովազ եմ»
«Իմ երազած կենդանաբանական այգին»
2013թ. հոկտեմբերին կազմակերպված դիմակահանդես-շքերթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաքի երեք տասնյակից ավելի դպրոցների աշակերտներ:
4-րդ դիմակահանդես-շքերթի մրցույթի հաղթողների համար սահմանվել էր դրամական 3 մրցանակ` (100 000-ական դրամ) հետևյալ անվանակարգերում`
«Լավագույն բնապահպանական զգեստ» 
«Լավագույն ստեղծագործական լուծում» 
«Լավագույն երաժշտական խումբ» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play