Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին


Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին

  • 03-03-2014 12:17:45   | Հայաստան  |  Սպորտ

Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո»  մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին:   
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնոմ են, որ եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային երեք տեղերը զբաղեցնողներին մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play