Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի ավելի քան 40 դպրոցներում


Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի ավելի քան 40 դպրոցներում

  • 11-03-2014 18:00:09   | Հայաստան  |  Մշակույթ

Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  գրական, երաժշտական  միջոցառում էր կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի  ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական  դպրոցում: Հանդիսությանը ներկա է գտնվել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով  ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին:  Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն և հայերեն կազմակերպված  ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ և համագործակցող երկրներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի քաղաքապտարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ