Ֆուտբոլիստը փորձել է «խեղդել» մրցավարին


Ֆուտբոլիստը փորձել է «խեղդել» մրցավարին

  • 20-07-2010 17:59:07   | Չիլի  |  Սպորտ
Ինչպես հաղորդում է ռուսական www.soccer.ru կայքը հուլիսի 19-ին Չիլիի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի` Դեպորտիվո Կոնսեպսյոն-Ռեյնջերս խաղի ժամանակ, ֆուտբոլիստներից մեկը փորձել է խեղդել գլխավոր մրցավար` Մարսելո Միրանդային: Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը: Պատահարը տեղի է ունեցել հանդիպման 77-րդ րոպեին, երբ գլխավոր մրցավարն երկրորդ դեղին քարտն է ցույց տվել պարագվայցի Խոսե Պեդրոսեին եւ նշանակել 11 մետրանոց հարված: Պարագվայցին չհամաձայնվելով մրցավարի որոշման հետ, փորձել է «խեղդել» նրան: Մարսելո Միրանդային ժամանակին օգնության են հասել Պեդրոսեի խաղընկերները: Ֆուտբոլիստին քիչ անց ձերբակալել են եւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play