Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 2 մարզուհիներով


Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 2 մարզուհիներով

  • 27-05-2014 12:35:29   | Ռումինիա  |  Սպորտ

 
Մայիսի 30-ից հունիսի 8-ը Բուխարեստում կկայանա բռնցքամարտի  կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի 2 մարզուհիյով: 49 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Քրիստինե Սարգսյանը, իսկ 60 կգ քաշային կարգում հանդես կգա Աշխեն Հովհաննիսյանը: 
Հունիսը  հագեցած կլինի նաև տղամարդկանց հավաքականի համար: Հունիսի 2-ից 8-ը մեր բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որտեղ Հայաստանը կներկայացնեն 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը,  69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: 
Ավելի ուշ՝ հունիսի 8-14-ը, Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 64 կգ քաշային Արա Պուլուզյանը , 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի  մամուլի ծառայությունից հայտնում են: որ Հայաստանը բռնցքամարտիկ կունենա նաև 52 կգ քաշային կարգում, բայց թե ով կլինին նա՝  առայժմ հայտնի չէ:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play