Հունիսի 14-18-ին Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Մարդու իրավուքների<br /> պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցողը<br />


Հունիսի 14-18-ին Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Մարդու իրավուքների
պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցողը

  • 11-06-2010 13:22:00   | Հայաստան  |  Իրավունք
 ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Մարդու իրավուքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան հունիսի 14-18-ին կայցելի Հայաստան: Սա 2000թ.-ից ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդի ներկայացուցչի առաջին այցն է Հայաստան: «Իմ այցի նպատակն է անկողմնակալ կերպով գնահատել Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանության վիճակը եւ նախաձեռնել իշխանությունների հետ կառուցողական համագործակցության գործընթաց»,- ասել է Մ.Սեկագգյան, ով Հայաստան է այցելում կառավարության հրավերով: Առաջնային տեղեկատվություն հավաքելու համար հատուկ զեկուցողը կհանդիպի պետական պաշտոնյաների, օրենսդրական եւ դատական ճյուղերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ մամուլի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գործակալությունների եւ մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների ու դիվանագիտական կորպուսի հետ: Հայաստանի վերաբերյալ վերջնական զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդին կներկայացվի 2011թ.-ին:
Նոյյան տապան  -   Իրավունք