Չեխիայում մեկնարկել է Ուստի Նադ Լաբեմ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը


Չեխիայում մեկնարկել է Ուստի Նադ Լաբեմ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը

  • 05-06-2014 14:31:16   | Չեխիա  |  Սպորտ
 
Հունիսի 4-ին Չեխիայի ՈՒստի նադ Լաբեմ քաղաքում մեկնարկեց ՈՒստի Նադ Լաբեմ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ  մրցաշարը, որին մասնակցում են 10-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս մրցաշարին մասնակցում են նաև հայ բռնցքամարտիկները, որոնցից երեքը մրցումների մեկնարկային օրը դուրս եկան ասպարեզ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ 64 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Գոռ Երիցյանը, ով 2:1 հաշվով առավելության հասավ Մոնղոլիան ներկայացնող Նորովբալ Օտգոնտոմորի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, ով տեխնիկական նոկաուտով հաղթեց չեխ Ժոզեֆ Պավլիսին: Բավականին լավ մենամարտ անցկացրեց նաև 60 կգ քաշային Արամ Ավագյանը, ում մրցակցիը ռուս Սերգեյ Կրասնիտչկինն էր: Ցավոք այստեղ մրցավարները վիճահարույց  որոշում կայացրեցին՝ հաղթանակը տալով ռուս մարզիկին:
 
 
 
Հարգանքով՝
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play