Ակցիա՝ Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ


Ակցիա՝ Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ

  • 12-06-2014 16:54:57   | Հայաստան  |  Բարեգործություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցել է միջազգային մարդասիրական նախաձեռնություններին: Պաշտպանական գերատեսչության որդեգրած նման քաղաքականությունը հասարակության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է: 
 Ի հաստատումն վերոնշյալի` հունիսի 14-ին նշվող Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հերթական ակցիան.  կամավորության սկզբունքով արյուն հանձնել և ներդրում ունենալ հիվանդներին օգնելու գործում:
Նախաձեռնությունն իրականացվելու է ըստ փուլերի: 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ  առաջին փուլը կիրականացվի ս.թ. հունիսի 13-ին` Երևանի Արյունաբանական կենտրոնում:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play