Երևան-Բաթումի գնացքին շնորվել է «Արմենիա» անվանումը


Երևան-Բաթումի գնացքին շնորվել է «Արմենիա» անվանումը

  • 16-06-2014 15:25:41   | Հայաստան  |  Տնտեսություն
Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևան կայարանից մեկնել է Երևան-Բաթում-Երևան առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: 
Այս տարվա առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ մեկնել է 97 ուղևոր: 
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, սեզոնի բացումից առաջ տեխնիկական սպասարկում անցել են ֆիրմային գնացքի բոլոր վագոնները: 2014 թվականի նորամուծություններից Տնօրինության պետը նշեց բարձր հարմարավետությամբ կուպեների ուղևորներին Wi-Fi կապի տրամադրումը: 
Իսկ հուլիսի 1-ից ննջավագոնների ուղևորներին բացի անվճար Wi-Fi կապից, որն այս կարգի ուղևորների համար գործում է 2013 թվականից,  կտրամադրվեն նաև բջջային sim-քարտեր:
Գագիկ Մովսեսյանը ընդգծեց, որ գնացքը չի զիջում ավտոտրանսպորտին, իսկ ուղևորության համար ստեղծված հարմարավետ պայմանները գնացքի մրցակցային առավելություն են հանդիսանում: 
2009-2014 թթ. գնացքի չվերթի տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից 2009 թվականին մինչև 15 ժամ 40 րոպե 2014 թվականին: 
Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցել էր 46,7 հազարը (2009 թվականին՝ 16 263 ուղևոր): 
«ՀԿԵ» ՓԲԸ աստիճանաբար բարձրացնում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը և գնացքներում հարմարավետության մակարդակը: 2009-2011 թթ. Վորոնեժի վագոնավերանորոգման դեպոյում կապիտալ վերանորոգում են անցել «Արմենիա» միջազգային գնացքի 27 վագոն, իսկ ևս 28 վագոն վերանորոգվեց Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում 2012 թվականին: 
2014 թվականի ապրիլին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԿԵ Երևան-Բաթումի գնացքին շնորհեց «ֆիրմային» կարգը և «Արմենիա» անվանումը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play