Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

  • 21-09-2014 11:12:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ  այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն