Պարգևատրվել են «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողները


Պարգևատրվել են «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողները

  • 22-09-2014 13:36:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականը կառավարության կողմից հայտարարված է ընտանիքի տարի: Այդ շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր շարադրությունների մրցույթ, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի և Երևանի 8-12-րդ դասարանների աշակերտները:

 

 Մասնակցության համար շնորհակալություն հայտնելով  մրցույթի հաղթողներին՝ Մ. Մկրտչյանը նշել է.«Հայ մարդը իր անհատականությունը չի պատկերացնում ընտանիքից դուրս, «ես» ասելով նա հասկանում  է իր ընտանիքը: Այսինքն՝ մեզ համար ընտանիքը անձի ինքնության և անհատի ինքնադրսևորման ձև է: Ընտանիքը նաև սիրո արտահայտման առաջին կարևրո վայրն է. սիրել ընտանիքը, նշանակում է սիրել ինքդ քեզ, ծնողներին, քրոջը, եղբորը, հարազատին, վերջապես երկիրը: Մարդու որակն ու տեսակը մեծապես կախված է ընտանիքից: Ես մաղթում եմ, որ Դուք բարձր որակական  հատկանիշներով օժտված ընտանիքների ներկայացուցիչներ դառնաք»: 
Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված 10 լավագույն  շարադրությունները կտպագրվեն «Կրթություն» շաբաթաթերթում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play