16-10-2014 12:04:08 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Վրաստանի Կառավարությունը մշակել է գործողությունների ծրագիր արտասահմանցի քաղաքացիներին օգնելու համար,որպեսզի նրանք կարողանան հարմարվել նոր վիզային ռեժիմին», -հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Ըստ Արդարադատության նախարարի խոսքերի` «արտասահմանցի քաղաքացիներին ժամանակ կտրվի մինչ 2015թ.-ի մարտը վիզայի հետ խնդիրները կարգավորելու համար»: Միաժամանակ նա նշել է, որ «դա ժամանակավոր քայլ է, և թող ոչ ոք չմտածի, որ դա այդպես կշարունակվի միշտ»: Մասամբ, այն քաղաքացիները, որոնք մինչև սեպտեմբերի մեկը գտնվել են Վրաստանում առանց վիզայի, կամ նրանք, որոնց վիզայիկամ ժամանակավոր կացության ժամկետը լրացել է, կարող են մինչև գալիք տարվա մարտ ամիսը դիմել Վրաստանի Արդարադատության նախարարությանը կից գործող պետական ծառայությունների զարգացման գործակալություն, և դուրս չգալով երկրից, լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Նաև մինչ մարտը կարող են փոխել իրենց ժամանակավոր կացությունը, և այն արտասահմանցի քաղաքացիները, որոնք սեպտեմբերի 1-ի դրությամբ ենթադրում էին Վրաստանում գործող ժամանակավոր կացության համար: Բացի այդ, երկրից դուրս չգալով իրենց վիզային փաստաթղթերը կարող են կարգի բերել նաև այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Վրաստանում անօրինական: Մինչ մարտ ամիսը Վրաստանի Ներքին գործերի նախպարարությունը նրանց հանդեպ քայլեր չի ձեռնարկի, որոնք կիրառվում են անօրինական փախստականների հանդեպ: Միաժամանակ մեծանում է արտասահմանցի քաղաքացիների` Վրաստանում մնալու ժամկետը վիզայի ժամկետի լրանալուց հետո` 5-10 օրով: Արդարադատության նախարարի խոսքերի համաձայն` «արտասահմանցիները կարող են փոխել ուսումնական վիզան աշխատանքայինի` դուրս չգալով երկրից, այն դեպքում, եթե նրանք աշխատանք գտնեն երկրի տարածքում և նեկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Բացի այդ անձից, հայրենակցի կարգավիճակ ունենալով, կարող են Վրաստանում ժամանակավոր կացության իրավունք ստանալ առանց վիզա ստանալու»:
Վրաստանի Ազգային բանկի տարածած տեղեկությունների համաձայն` Վրաստանում 2014թ.ի սեպտեմբերի ընթացքում դրամական փոխանցումների ծավալը կազմում է 231 000 000 լարի, ինչը 0,7% ավել է, քան 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ընթացքում: Դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 50%-ը կատարվել է Ռուսաստանից` 66 000 000 ԱՄՆ դոլար: Հունաստանից Վրաստան է փոխանցվել 17 000 000 ԱՄՆ դոլար, ինչը կազմում է սեպտեմբեր ամսին կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 13%: Վրաստանի դոնորների խոշորագույն հնգյակն ամփոփվում է Իտալիայով, Թուրքիայով և ԱՄՆ-ով: Վրաստանի Ազգային Բանկի նույն տվյալների համաձայն` երկրից 2014թ.-ի սեպտեմբերի ընթացքում փոխանցվել է 25 000 000 լարի, ինչը 3 000 000 լարիով ավել է, քան 2013թ. սեպտեմբերի ընթացքում:
Հոկտեմբերի 15-ին կայացել է Ճգնաժամերի Կառավարման և Անվտանգության հարցերով Պետական Խորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են երկրում և տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ կապված հարցեր` ուղղակիորեն կապված Վրաստանի անվտանգության հետ: «Ճգնաժամերի ղեկավարման և Անվտանգության հարցերով Խորհրդի նիստի ընթացքում, քննարկվել են բազաթիվ հարցեր, այդ թվում նաև Աբխազիայի բռնագրավման հարցը: Մասամբ Աբխազիայի և Ռուսաստանի միջև ծրագրված «Համագործակցության և ինտեգրացիայի մասին» պայմանագրի ստորագրման հարցը: Խորհուրդը քննարկել է տվյալ պայմանագրի բոլոր հնարավոր հետևանքները, ինչպես նաև քննարկել է մեր արձագանքների և արձագանքների հետևանքների տարբերակները», -ասված է Ճգնաժամերի Կառավարման և Անվտանգության հարցերով Պետական Խորհրդի նիստի ավարտին տարածված հայտարությունում: