Երևանի 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է


Երևանի 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է

  • 20-10-2014 17:35:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին՝ շինարարության և բերակարգման վարչության պետը զեկուցել է, որ 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է: Զուգահեռ շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման և  մասնավորապես ճաքալցման ու փոսալցման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության շրջանակում «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն