Բակո Սահակյանն ընդունել է Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների


Բակո Սահակյանն ընդունել է Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների

  • 21-10-2014 12:43:24   |   |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումն Արցախում դառնում է ավանդական` հավելելով, որ նման միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն մեր մշակույթի զարգացման եւ Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: 
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play