Երեւանում տեղի է ունեցել «Who Cares» սուպերխմբի սկավառակի շնորհանդեսը


Երեւանում տեղի է ունեցել «Who Cares» սուպերխմբի սկավառակի շնորհանդեսը

  • 06-05-2011 19:50:43   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ին ներկա է գտնվել հանրահայտ երաժիշտներ Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի ,Who Caresե սուպերխմբի նոր սկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսին։ Այն ստեղծվել է ,Ռոքն օգնում է Հայաստանինե նախագծի շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ռոք երաժիշտներին, ինչպես նաեւ նոր երգի ու ձայնասկավառակի պատրաստմանը մասնակցություն ցուցաբերած բոլոր անձանց բարեգործական ակցիայի համար, Տ.Սարգսյանը ողջունել է համագործակցության շարունակականությունը: Վարչապետը կարեւորել է նաեւ Հայաստանում համաշխարհային ռոք աստղերի համերգների կազմակերպումը, ընդգծելով, որ դա կնպաստի երկրում ռոքի տարածմանը: Կառավարության ղեկավարը խոսել է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի, մասնավորապես, 2015թ.-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում հանրահայտ ռոք աստղերի մասնակցությամբ գալա-համերգի կազմակերպման մասին: Միջոցառման ժամանակ ցուցադրվել են հատվածներ ,Deep Purpleե ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանի եւ ,Black Sabbathե խմբի կիթառահար Թոնի Այոմիի 2009թ. հոկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիսից, որտեղ նրանք խոստանում են նոր երգերից ստացված ողջ հասույթը տրամադրել Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգմանը: Այնուհետեւ ներկայացվել է սուպերխմբի ,Out Of Mindե երգի տեսահոլովակը: Շնորհանդեսին մասնակցող ,Օրանժ Արմենիաե ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ ընկերությունը 15 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացնում Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը: ,Who Caresե սուպերխմբի կազմում են նաեւ ,Deep Purpleե խմբի ստեղնահար Ջոն Լորդը, ,Himե խմբի կիթառահար Միկկո Լինդստրեմը եւ ,Metallicaե խմբի նախկին բաս-կիթառահար Ջեյսոն Նյուստեդը: Դեբյուտային սկավառակում ընդգրկված են ,Out Of Mindե եւ ,Holy Waterե կատարումները: ,Who Caresե խմբի խտասկավառակին կցված է 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ` նվիրված Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցին: Նշենք, որ սկավառակը եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն ստեղծագործական թիմի կողմից պատրաստվել են ամբողջովին անվճար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play