«Թուրքան Վրաստանի հուսալի և ռազմավարական դաշնակիցն է»,Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի


«Թուրքան Վրաստանի հուսալի և ռազմավարական դաշնակիցն է»,Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

  • 04-11-2014 13:46:44   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 

 

 

 

Նոյեմբերի 3-ին Վրաստանի Արդարադատության նախարարը մեկնաբանել է դատախազության կողմից Պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման փաստը: Ըստ Արդարադատության նախարարի` «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան չինովնիկների ձերբակալման պատճառով խախտվել է երկրի ուժային գերատեսչություններում առկա հավասարակշռությունը»: «Բոլորը` դատախազները և հետախույզները, պետք է հասկանան, որ Պաշտպանության նախարարի բացակայության օրոք չի կարելի ձերբակալել նրա տեղակալներին այն դեպքում, եթե դրա հատուկ անհրաժեշտությունը չկա: Այն, ինչ կատարվել է, խախտել է ուժային գերատեսչություններում առկա չգրված հավասարակշռությունը: Պաշտպանության նախարարը հարգում է բոլոր գերատեսչություններին և բոլոր պետական գերատեսչություններն էլ պետք է Պաշտպանության նախարարությանը հարգեն», -հայտնել է Արդարադատության նախարարը:

Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի որոշմամբ` Կ. Չոլոկաշվիլիի անվան փողոցը (վրացի ազգային հերոս) կվերանվանվի կուսակրոն Գաբրիելի անվամբ: «Ընտրություններից առաջ մենք խոստացել էինք բնակչությանը, որ այն փողոցը, որտեղ ծնվել և ապրել է կուսակրոն Գաբրիելը, կվերանվանվի իր անունով: Ի աջակցություն այդ որոշմանը` հավաքվել էր 3 000  տեղի բնակիչների ստորագրություն, ինչպես նաև եղել է պատրիարքի օրհնանքը: Ինչպես նաև այդ փողոցի վրա Քաղխորհրդի աջակցությամբ կկառուցվի Գաբրիել կուսակրոնի անվամբ եկեղեցի», -հայտարարել է Թբիլիսիի Քաղաքային խորհրդի պատգամավորը:

«Մի՞թե Քաղաքային Խորհրդի պատգամավորներից որևէ մեկը չկռահեց, որ Չոլոկաշվիլու անվան հետ կատակել չի կարելի: Չոլոկաշվիլին մեր ազգային հերոսն է: Այդ ամենը առաջացնում է վատ կասկածներ: Լավագույն դեպքում այդ ամենը մատնանշում է Քաղխորհրդի պատգամավորների անսկզբունքայնությունը», -հայտարարել է պատգամավոր Զազա Պիրալիշվիլին:

Եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Թուրքիայի Խորհրդարանի նախագահը նոյեմբերի 3-ին հանդիպումներ է անցկացրել վարչապետի և Վրաստանի Խորհրդարանի նախագահի հետ: Վրաստանի վարչապետի վարչության տարածած տեղեկությունների համաձայն` «հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև տնտեսական և քաղաքական համագործակցության հարցեր»: «Կողմերը նշել են, որ Թուրքիան Վրաստանի առաջին տնտեսական և առևտրական գործընկերն է: Ընդգծվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության կարևորությունը, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը, ինչպես տրանսպորտի, այնպես էլ տնտեսության բնագավառում: Վրաստանի վարչապետի խոսքերի համաձայն` «Թուրքան Վրաստանի հուսալի և ռազմավարական դաշնակիցն է, Թուրքիայի աջակցությունը եվրո-ատլանտյան ինտեգրացիայի հարցում շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք շնորհակալ ենք Թուրքիային, որ նա թույլ տվեց թուրքական դպրոցներում դասավանդել վրաց լեզուն»: Հանդիպման ընթացքում նաև հատկանշվել է, որ Վրաստանի համար առաջնային է նաև Թուրաքիայի հետ համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության բնագավառում»: Թուրքիայի Խորհրդարանի նախագահի և Վրաստանի Խորհրդարանի նախագահի միջև հանդիպմանը ներկա էր նաև Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդը: «Մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը Վրաստանի և Ադրբեջանի հետ նավթի և գազի ոլորտներում, և մենք հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի», -հանդիպման ավարտին հայտարարել է Թուրքիայի Խորհրդարանի նախագահը:

Վրաստանի վիճակագրական տվյալների համաձայն` 2014թ. հոկտեմբերին գնաճ է նկատվել սննդի և ալկոհոլային խմիչքների մոտ: 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի գները միջին հաշվով աճել են 7,8%-ով: Բանջարեղենը թանկացել է 35%, միրգը և խաղողը` 10,8%, ձուն և կաթնամթերքը թանկացել են 8,6%, կարագը և յուղ պարունակող մթերքները` 4,7%-ով: Վիճակագրական տվյալների համաձայն` ինֆլյացիայի ազդեցությունը գների վրա կազմել է 2,4%: Դեղորայքը թանկացել է 5.6%, իսկ տեղական արտադրության հագուստը և կոշկեղենը 6.4%-ով: Հաղորդակցման բնագավառում (հեռախոս և համացանց) գները աճել են 0,8%-ով:

 

http://armenian-community.ge/News/858

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play