«Բանկերը վտարում են մարդկանց իրենց տներից».Վրաց Պատրիարք


 

«Բանկերը վտարում են մարդկանց իրենց տներից».Վրաց Պատրիարք

  • 05-12-2014 11:27:14   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Դեկտեմբերի 4. օրվա իրադարձություններ. Վրաստան
 
Դեկտեմբերի 4-ին լարիի կուրսը դոլարի նկատմամբ իջել է 0.0368 կետով: Եվրոյի նկատմամբ` 0.0433 կետով, իսկ բրիտանական ֆունտի նկատմամբ` 0.0622: Վրաստանի Ազգային Բանկի կանխատեսման համաձայն` դեկտեմբերի 5-ին մեկ ԱՄՆ դոլարը կարժենա 1.8984 լարի, իսկ մեկ եվրոն`2.3383 լարի:
 
Վրաստանի Ֆինանսների նախարարի համաձայն` «լարին արդեն չի վերադառնա իր նախկին արժեքին»: Ֆինանսների նախարարի խոսքերի համաձայն` ազգային արժույթի արժեզրկումը ոչ մի կերպ չի անրադառնա երկրի բյուջեի վրա: «Ես չեմ կարող համաձայնել փորձագետների կարծիքի հետ, որոնք կարծում են, որ լարիի արժեզրկումը կարտացոլվի պետբյուջեի վրա: Ես կարող եմ բոլոր կասկածողներին փոխանցել մեր վիճակագրությունը, և նրանք կարող են հասկանալ, որ իրենց հոռետեսական կանխատեսումներով չեն կայունացնում ազգային արժույթը, այլ խուճապ են ստեղծում», -դեկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարը:
 
Վրաց Պատրիարքը դիմել է բանկերին «մարդկանց իրենց տներից չվտարել ձմեռվա ընթացքում» խնդրանքով: «Մարդիկ պարտքեր են վերցրել բանկերից և գրավ են դրել իրենց տները: Որոշները արդյունքում կորցրել են իրենց տները… Եվ հիմա` ձմռանը, բանկերը վտարում են մարդկանց իրենց տներից և սեփականացնում են այդ տները: Մարդիկ մնում են փողոցներում, առանց տանիքի: Ուզում եմ խնդրել բանկերին` գոնե ձմռանը մի´ վտարեք մարդկանց: Խնդրում եմ ձեզ` օգնե´ք, ներե´ք այդ մարդկանց կամ գոնե մի´ վտարեք նրանց իրենց տներից…»
 
Վրաստանի Կրթության նախարարության տարածած հայտարարության համաձայն` «երկրի բոլոր դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ին և կշարունակվեն մինչ հունվարի 14 ներառյալ»:
 
«Նոր կառավարության` իշխանության գլուխ գալուց հետո Վրաստանի կողմից արտահանվող ապրանքի ծավալն աճել է: Միակ բանը, ինչ մենք դադարեցրել ենք արտահանել, բարեփոխումներն են: Նախկին կառավարությունը համոզում էր իր քաղաքացիներին, որ մեր բարեփոխումները մեծ ժողովրդականություն են վայելում այլ երկրներում… Հիմա մենք արդեն բարեփոխումներ չենք արտահանում, մինչդեռ «Հանրապետական կուսակցությունը» և երկրի նախագահը, դատելով ամեն ինչից, որոշել են լրացնել այդ բացը: Նրանք որոշել են առաջարկել մեր բարեփոխումները Եվրոպային և Ամերիկային», -դեկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին:
 
Աշխատանքային այցով Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը դեկտեմբերի 4-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Խորհրդարանի նախագահի հետ: «Ինչպես հայտնել է Ջեյմս Ապատուրայը, այսօր նա եղել է Վրաստանի Պաշտպանության նախարարությունում և համոզվել է, որ մենք ոչ միայն չենք փոխել քաղաքական ուղղությունը, բայց և բոլոր, նույնիսկ տեխնիկական մակարդակի մանր հարցերը շարունակում են զարգանալ այնպես, ինչպես մեզնից ակնկալում է ՆԱՏՕ-ն, այնպես, ինչպես դա ծրագրված է: Ապատուրայը ասել է մեզ, որ ներքաղաքական կյանքը ներքին կյանք է… Եվ ներքին մակարդակում, թե որը ինչպես պետք է կատարվի, պետք է որոշեն իրենք` վրացիները: Բայց միջազգային հանրությունը Վրաստանից ակնկալում է ավելի մեծ կայունություն և ողջամտություն նման հարցերի հանդեպ: Ապատուրայի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք այն մասին, որ 2016թ. շատ կարևոր տարի կլինի ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 2016թ. գարնանը կկայանա ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը և այդ ժամանակ ՆԱՏՕ-ն սպասելու է մեզնից հստակ առաջընթաց անցկացվող ծրագրերի կապակցությամբ, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի Ուսումնական Կենտրոնի կապակցությամբ», -դեկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
 
«Հիմա Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի` ՆԱՏՕ-ին անդմակցելու մասին խոսելու ժամանակը չէ: Այսօր ՆԱՏՕ-ն պետք է առավելագույնս կենտրոնանա իր հավաքական անվտանգությունն ամրացնելու վրա: ՆԱՏՕ-ն պետք է ամրացնի իր սահմանները և պաշտպանի իր անդամներին: Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային Եվրամիությանը և Եվրոպական շուկային ավելի շատ մոտեցնելու համար անհրաժեշտ է աջակցել այդ երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացմանը: Խոսել այն մասին, որ այդ երկրները կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ` հակաարդյունավետ է», -դեկտեմբերի 4-ին հայտարարել է Եվրոպական Խորհրդարանի Արտաքին Գործերի հարցերով կոմիտետի նախագահը:
 
http://armenian-community.ge/News/952?lang=arm 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը