ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին տարեվերջյան ամփոփիչ լսումները


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին տարեվերջյան ամփոփիչ լսումները

  • 09-12-2014 10:56:31   | Հայաստան  |  Սպորտ

Դեկտեմբերի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների 2014 թվականի գործունեության հաշվետվության և 2015 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տարեվերջյան ամփոփիչ լսումները:
Լսումներին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը,  աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Լսումների առաջին օրը իրենց հաշվետվություններն էին ներկայացնում Խոտի հոկեյի, Թաեքվոնդոյի, Վոլեյբոլի և Սեղանի թենիսի ֆեդերացիաները: Հաշվետվությունները ներկայացրեցին մարզաձևերի պատասխանատուները և  հավաքականների ավագ մարզիչները:
Ներկայացվեցին՝ 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաշվետվություն ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
Առանձին կետերով ներկայացվեցին ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ տարվող աշխատանքները:
Ֆեդերացիաների ղեկավարները ներկայացրեցին 2015 թվականին Բաքվում տեղի  ունենալիք Եվրոպական առաջին խաղերի, ինչպես նաև Ռիո 2016–ին տվյալ մարզաձևը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկների, այդ մարզիկներին լավագույն ձևով նախապատրաստելու ծրագրերը:
Նախարարն իր խոսքում ասաց, որ մարզաձևերի զարգացման համար պետք է ընդլայնել դրանց աշխարհագրությունը, չսահմանափակվել միայն Երևանով, և աշխատանքներ տանել նաև մարզերում:
Նախարարը նաև նշեց, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ, և ֆեդերացիաների ներկայացրած 2015 թվականի համար նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ  հիմնավորված:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play