Տոնական միջոցառումներ` անապահով ընտանիքների երեխաների համար


Տոնական միջոցառումներ` անապահով ընտանիքների երեխաների համար

  • 24-12-2014 15:57:34   | Հայաստան  |  Բարեգործություն

Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ,  ի թիվս  տարաբնույթ նախաձեռնությունների, քաղաքապետարանի  կողմից  4000 երեխաների համար  կազմակերպվել են  ամանորյա  տոնական միջոցառումներ։ Ամանորյա մանկական հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է  դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն: Մասնակից երեխաների ցանկում ընդգրկված են  անապահովության գնահատման  համակարգում  հաշվառված   ընտանիքների  երեխաներ,  հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական  խմբերի, այդ թվում՝  ազգային փոքրամասնությունները  ներկայացնող  ընտանիքների  երեխաներ։ 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play