Կանանց միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է<br /> Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների<br /> ցուցահանդեսը<br />


Կանանց միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է
Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների
ցուցահանդեսը

  • 05-03-2010 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մարտի 5-ին բացվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ եւ նվիրված է Կանանց միջազգային օրվան: Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 100 աշխատանքներ` գեղանկար, գծանկար, բատիկա, գոբելեն եւ խեցեղեն: Ըստ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոյի, ցուցադրված գործերը ընդգծում են այն փաստը, թե ինչպես է այժմյան երիտասարդ սերունդը հասկանում կանանց հզորացման, հավասար իրավունքների ու բոլորի համար հավասար հնարավորությունների խնդիրը: «ՄԱԿ-ի գրասենյակում իրենց աշխատանքները ցուցադրելու այս նախաձեռնությունը մեծ հնարավորություն է երիտասարդ նկարիչների համար: Այն ոչ միայն խրախուսում, այլ հզորացնում է նրանց: Սա նրանց համար նաեւ ՄԱԿ-ի արժեքների մասին ավելի շատ տեղեկանալու միջոց է»,- ասել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play