ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Երաժշտություն հանուն խաղաղության նախագծի մասնակիցներին


ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Երաժշտություն հանուն խաղաղության նախագծի մասնակիցներին

  • 06-02-2015 16:37:29   |   |  Մշակույթ

 
 
Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Երաժշտություն հանուն խաղաղության միջազգային բարեգործական նախագծի մասնակիցներին, ովքեր Արցախ են ժամանել Հարավային Կովկասում շրջագայության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում երաժիշտները ներկայացրել են նախագծի նպատակները՝ նշելով, որ հետկոնֆլիկտային գոտիներում բարեգործական համերգների ու վարպետության դասերի միջոցով իրենց ներդրումն են ունենում խաղաղության ամրապնդման գործում:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ արվեստը չի ճանաչում սահմաններ և ընդգծել քաղաքական ու կրոնական տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբմանն ուղղված նման նախագծերի կարևորությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ