Մարս մշտական բնակության կմեկնեն 50 տղամարդ և 50 կին


Մարս մշտական բնակության կմեկնեն 50 տղամարդ և 50 կին

  • 18-02-2015 13:50:11   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Լուսանկարը՝ «Մարս 1» ծրագրի պաշտոնական կայքից

Հաստատվել է այն անձանց վերջնական ցուցակը, որոնք մասնակցելու են հոլանդացի ձեռներեց Բաս Լենսդորպի «Մարս 1» մասնավոր ծրագրին և ուղարկվելու են Մարս մոլորակ՝ մշտական բնակության։

202 հազար դիմողներից ընտրվել է 50 տղամարդ և 50 կին։ Ծրագիրը նախատեսում է Կարմիր մոլորակի վրա հիմնել մշտական բնակավայր։

Մարս ուղարկվողների ցուցակում ներառված են մարդիկ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Իրաքից, Պակիստանից, Սերբիայից և Ուկրաինայից։

«Ազատություն» ՌԿ

 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ