Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորգմանը


Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորգմանը

  • 24-02-2015 15:40:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչը ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ երկու տասնյակ դպրոցներ, ծրագիրն արդեն մեկնարկել է,  այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքերը: Նախարարը ՀԲ ներկայացուցչին  առաջարկել է, հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները, դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքներն սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմերպչական մի շարք հարցեր:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ